Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի հին լուսանկարը... Ներկայացնենք 1930-ականների սկզբին արված մի արխիվային լուսանկար, որտեղ պատկերված է դեռևս կառուցապատման ընթացքի մեջ գտնվող ներկայիս Մաշտոցի պողոտան' Պուշկինի փողոցի խաչմերուկի հատվածում:
Պուշկինի փողոցի այդ անկյունում այժմ «Արարատբանկ»-ի մասնաճյուղն է, իսկ 1929 թ. կառուցված Մաշտոցի 27 հասցեում գտնվող բնակելի շենքի անկյունում՝ «Անահիտ Դելյուքս» գեղեցկության սրահը: Հետագայում այս երկու շենքներն էլ վերկառուցվել են՝ Պուշկինի անկյունային շենքի վրա ավելացվել է մեկ հարկ, իսկ ահա Մաշտոցի 27 շենքը ենթարկվել է ավելի մեծ վերակառուցման՝ վերափոխվել է տանիքը և ավելացվել է երկու հարկ:
Ի սկզբանե երկհարկանի, կարմիր տուֆով կառուցված այս գողտրիկ շենքի ճարտարապետն է եղել Ֆրեյդուն Աղալյանը, և հիմա էլ այդ շենքը համարվում է Մաշտոցի պողոտայի ամենագեղեկից կառույցներից մեկը:
Պահպանենք, այլ ոչ թե վերացնենք Երևանի կենտրոնի շենքերը. այստեղ արժեքավոր և պատմական են բոլորը՝ իհարկե, նրանք, որոնք դեռևս մնացել են:
Ռուբեն Շուխյան