Թուրքիայի ցանկությունն ակտիվություն ցուցաբերել Իրաքում տեղի ունեցող զարգացումներում հիմնականում 3 խնդիր է լուծում.

 

1. Թուրքոմանների խնդիր՝ ակտիվանալով Իրաքի հյուսիսում՝ Թուրքիան ձգտում է սատարել ծագումով թյուրք թուրքոմաններին՝ վերջիններիս առնչությամբ և մասնակցությամբ հստակ տեսլական ունենալով իրաքյան հետագա զարգացումներում:

 

2. Շիաների խնդիր՝ շիական զանազան կառույցներ, ստանալով նաև շիական Իրանի աջակցությունը, ակտիվ մասնակցում են Իրաքի հիմնականում սուննիաբնակ հատվածներում տեղի ունեցող ռազմգործողություններին, և հիշյալը չի կարող անտարբեր թողնել սուննիական Թուրքիային:

 

3. Քրդեր՝ տեղակայելով իր զինուժը Մոսուլից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող ռազմակայանում և Իրաքի հետ սահմանին՝ պաշտոնական Անկարան ոչ միայն աջակցում է իր դաշնակից Քուրդիստանի ռեգիոնալ կառավարությանն ու Բարզանիին, այլ փորձում է չեզոքացնել Իրաքի հյուսիսում գլուխ բարձրացնող PKK-ին (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն), որը վերջին շրջանում (ԻՊ-ի դեմ պայքար, Սինջարի իրողություն, Թուրքիայի հետ սահմանին տեղակայված ռազմակայաններ և այլն) բավական ակտիվացել է Իրաքում:

 

Սարգիս Գրիգորյան