Մարդու օրգանիզմում արյունատար անոթների 3 տեսակ գոյություն ունի՝ զարկերակային, երակային, մազանոթային:

 

Զարկերակներն արյունը սրտից տեղափոխում են մարմնի հյուսվածքներին, երակները' հյուսվածքներից սրտին: Մազանոթները միկրոսկոպիկ անոթներ են, որոնք գտնվում են հյուսվածքներում և միացնում զարկերակները երակների հետ:
Որոշ մազանոթներ այնքան փոքր են, որ դրանցով անցնող էրիթրոցիտները պետք է թեքվեն:

 

Ամենամեծ զարկերակը'աորտան է, որը սրտին մոտ է գտնվում, ունի 2,5 սմ շրջանագիծ, դրա պատերի հաստությունը մոտ 3 մմ է:
Աթերոսկլերոզն անոթային ամենատարածված և ամենավտանգավոր հիվանդությունն է: Դրանով հիվանդ է երկրագնդի բնակչության 50%-ը:


17 տարեկանից խոշոր անոթների խոլեստերինից մաքրման գործընթացը դանդաղում է և 20 տարեկանից արդեն շատ երիտասարդ մարդիկ ձեռք են բերում կայուն, կոշտ կուտակներ:
Մարդու արյունատար անոթների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 100 000 կմ:

 

Երբ 75%-ով անոթի լուսանցքը փակված է կուտակով, մարդն սկսում է ցավեր ունենալ:
Առողջ մարդկանց մոտ աորտայի պատերի ամրությունը 0,1կգ/մմ2-ից մինչև 0,8կգ/մմ2 է:

 

Աթերոսկլերոզով հիվանդների կամ հիպերտոնիայիով տառապող անձանց մոտ անոթների պատերի ամրությունը կազմում է 0,04-0,08կգ/մմ2:
Աշխարհում 30 տարեկանից բարձր մարդկանց մոտ 50%-ը մահանում է աթերոսկլերոզով հրահրված հիվանդություններից:
Կրծքավանդակի աորտայի առավելագույն ամրությունը փոփոխվում է տարիքի հետ: Առավել մեծ թվեր են պարունակում մանկական (2-ից 9 տարեկան) և միջին (20-ից 45 տարեկան) տարիքները: Տարիների հետ աորտայի առավելագույն ամրությունը նվազում է:
Մոտակա 10 տարիներին որովայնային աորտայի պատռվածքի հավանականությունը կկազմի 45-50%, եթե դրա անևրիզմայի շրջանագիծն անցնի 6 սմ-ից:

 


Զարկերակային համակարգում արյան ընդհանուր ծավալը (միջինում) 950 մլ է:
Կանանց 67,5%-ի և տղամարդկանց 41,3%-ի մոտ առկա է ոտքերի երակների քրոնիկական հիվանդություն:

 

Վրեժ Հովսեփյան