Մարդը ծեր չէ, քանի դեռ նրա ափսոսանքները չեն փոխարինել նրա երազանքներին: Ջոն Բերիմոր

 

1


Ուրիշի երազանքի հետևեը

Չիրականացված երազանքների ցավը շատ ավելի ուժեղ է քան հիասթափության ցավը: Քսան, երեսուն կամ քառասուն տարի այս պահից հետո շատ ավել քիչ հավանական է, որ հիասթափված լինես նրա համար, որ չես հետևել կարիերայի այն ուղղուն, որն ընտրել են ծնողներդ, սակայն դու կափսոսաս, որ չես հետևել քո կյանքի իրական կրքերին ու իրականացրել այն, ինչ իրականում ինքդ ես ցանկացել: 
Ինքդ քեզ լավություն արա ու դադարիր ապրել ուրիշերի երազանքները: Ապրիր քո սեփական կյանքը: Ի վերջո սա քո կյանքն է, այդպես չէ՞:

 

2 Սիիրելի մարդկանց թերագնահատելը

Քո երեխաներն ընշդմիշտ երեխաներչեն մնա: Եթե դու չօգտագործես այս ժամանակը քանի դեռ նրանք դեռահաս են շուտով դու այն կկորցնես երբ նրանք արդեն հասուն լինեն և երեխաներիդ հետ լինելմու հնարավորությունն ընդմիշտ կկորցնես: Քո ծնողները նույնպես հավերժ չեն ապրի: Դու քեզ հետո երբեք չես ների որ չես ասել ու ցույց չես տվել նրանց թե որքան թանկ են քեզ համար, երբ նրանք այլևս չլիննեն: Ժամանակ անցկացու և իսկապես շփվիր նրանց հետ ում սիրում ես:

 

3 Մեկ այլ մարդ ձևանալը

Հասարակությունը մեզնից ամեն ինչ սպասում է որոշակի ձևով անել: Եվ չնայած հեշտ է հասարակության ճնշումներին չդիմանալը, սակայն երբեք մի փոոխվիր միայն նրա համար, որ մարդիկ սիրեն քեզ: Մի ապրիր կյանքդ ձևացնելով քեզ այն մարդը, ով չես, միայն այն բանի համար, որ ընդունված լինես: Եղիր նա, ով կաս: Ամենաոգեշնչող մարդիկ, ումով կարելի է հիանալ, այն մարդիկ են, ովքեր հավատարիմ են մնում իրենք իրենց: Երբ դու դու ես, հարմարավետ ես զգում ինքդ քո մաշկի մեջ: Դու դեպի քեզ ես ձգում քեզ նման մտածող մարդկանց, ովքեր սիրում են քեզ նրա համար, ով կաս և ովքեր քեզ կօգնեն ապրել ամենագոհացուցիչ կյանքը, որ կարող ես:

 

4 Բոլոր կամուրջներն այրելը

Ինչպես հին ասացվածքն է ասում. «բարի եղիր բոլոր այն մարդկանց նկատմամբ, որ կհանդիպես բարձրանալիս, որովհետև դու կարող ես նրանց կարիքն ունենալ, իջնելիս»: Կարող է քեզ դուր չգալ այս միտքը, սակայն կյանքը վերելքներով ու վայրէջքներով մի ճամփորդություն է: Այսօր դու կարող ես հաջողության ալիքները բռնել անձնական ու մասնագիտական կյանքում, սակայն ով գիտի, թե ինչ է պահված վաղվա համար: Մի այրիր անցյալի այն կամուրջները, որոնք օգնել են քեզ հասնել այնտեղ, որտեղ այժմ կաս, այդ թվում հին ընկերություններն ու ծանոթությունները: Դու կարող ես նրանց կարիքն ունենալ ապագայում:

 

5 Ամեն անգամ ստելը

Շատ մարդիկ այնքան հեշտությամբ են խաբում, որ դա դառնում է նրանց երկրորդ բնույթը: Այն ինչ այս մարդիկ չեն գիտակցում, մինչև որ արդեն ուշ չի լինում, որ ստերը հարաբերություններ ու ընտանիքներ են կործանում, ու հաճախ` վերջնականապես: Իրական հարաբերությունները չեն կարող երկար տևել, եթե դրանք ստերի վրա են հիմնվաած: Ստիր ու հետագայում կափսոսաս բոլոր այդ ստերիդ համար: Ճմարտությունն ասա ու երբեք կյանքում քեզ ծանրացած չես զգա ափսոսանքներով:

 

4

 

6 Պահն ապրելը մոռանալը

Կյանքը հոսում է: Մի թաղվիր ժամանակակից կյանքի խելահեղ շտապողականության մեջ, ու մի մոռացիր վայելել այն փոքրիկ պահերը, որոնք կյանքը արժանի են դարձնում ապրել: Դադարիր այդքան շատ աշխատել ու սովորիր գնահատել այն ամենն ինչ շրջապատում է քեզ և նրանց ովքեր կողքիդ են հիմա: Չկա ավելի վատ բան, քան հասնելը նպատակներին ու հայտնաբերելը, որ դու չգիտես, թե ինչպես ես հասել այդտեղ:

 

7 Իրական սիրուց հրաժարվելը

Սիրո համար շատերն են ափսոսանք ապրում կյանքում: Շատ անգամեր մարդիկ մերժում են իրական սերը, որովհետև վախենում են դրանից, չեն գիտակցում դա, կամ էլ չափազանց զբաղված են այլ բաների հետևից գնալով: Ինքդ քեզ մերժելով սիրելու ու սիրված լինելու հնարավորությունից` դու զրկում ես այն միակ իրական բանից, որը կյանքը արժանի է դարձում ապրելու համար: 
Բոլորից ընդունիր մաքուր սերն ու ինքդ այն առատաձեռնորեն տուր: Եթե այնքան բախտավոր լինես, որ իրական ռոմանտիկ սեր գտնես, գնահատիր այն ու ջերմեռանդորեն պաշտպանիր, որքան որ կարող ես: Մենք մեր սիրո մասին սկսում ենք մտածել միայն տասնամյակներ հետո: Թույլ մի տուր, որ սրա համար կյանքում երբևէ զղջաս:

 

8 Մյուսներին երջանկությունից զրկելը

Լավություն արա բոլորին ու երջանկություն տարածիր: Այն արժևորում է սեփական կյանքդ ու մյուսներին իսկապես երախտապարտ դարձնում: Երբ դու արդեն բավակնին մեծ լինես ու հետ նայես, ժպիտով կհիշես բոլոր այն դեպքերը, երբ ինչ-որ մեկին օգնել ու երջանկացրել ես և կամ ոգեշնչել իր լավագույնը լինել: Կյանքի վերջում կարևոր չէ այն գումարը, կամ նյութական սեփականությունները, որ կուտակել ես, այլ թե քանի կյանքերի ես կարողացել «դիպչել»:

 

9 Քեզ ու մյուսներին չպաշտպանելը

Աշխարհում չափազանց շատ է անարդարությունը: Այս անարդարությունը շարունակվում է, որովհետև չկան բավարար այնպիսի մարդիկ, որոնք կպաշտպանեն արդարն ու ճմարիտը: Երբեք պասիվ մի կանգնիր ու նայիր թե ինչպես է անարդարությունը տեղի ունենում աչքիդ առջև: Քաջությամբ պաշտպանիր մյուսներին ու ինքդ քեզ: Ավելի լավ է մեռնել արժեքավոր մի բանի համար, քան ապրել անիմաստ: Երբ դու ծերանաս, հպարտությամբ կհիշես բոլոր այն պահերը, որ օգտագործել ես աշխարհն ավելի լավ վայր դարձնելու համար և ոչ թե պասիվ նստել ու հետևել, թե ինչպես անարդարությունները կշարունակվեն պատահել շուրջդ:

 

10 Սեփական առողջությունն ու բարեկեցությոյւնն անտեսելը

Քո առողջությունը քո կյանքն է: Երբեք մի անտեսիր այն: Հոգ տար ինքդ քո մասին: Ճիշտ սնվիր ու մարմնամարզությամբ զբաղվիր: Մի եղիր այն մարդկանց նման, ովքեր իենց առողջության մասին են մտածում միայն երբ հիվանդ են: Եվ հիշի՛ր, դու պետք է նախ հոգ տանես ինքդ քո մասին, որպեսզի կարողանաս հոգ տանել նաև մյուսների մասին: