Զարմացած եմ Սերժ Սարգսյանի հայտարարության (որով կտրուկ չի բացառում 2018թ.-ից հետո վարչապետ դառնալը) վրա զարմացողների վրա: Եթե հիշեք, ապա 2015թ. Սերժ Սարգսյանը դա արել է պայմանով՝ ԵԹԵ ընդդիմությունը համաձայնի խորհրդրանական կառավարմանը, ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ինքը վարչապետ չի դառնա:
Հիմա ինչու եք զարմանում, երբ Սերժ Սարգսյանն այլևս չի բացառում դա? Ընդդիմությունը ոչ-ի քարոզչություն է տարել, չի համաձայնել կառավարման ձևի փոփոխությանը, ուստի Սերժ Սարգսյանն էլ ետ է կանգնում իր պայմանից: Էհ որ այն ժամանակ իր հայտարարությունը մինչև վերջ չեք կարդացել, ով է մեղավոր?
Ստյոպա Սաֆարյան