Վազգենի մասին շատ պատմություններ կան, որոնց մեծ մասը իմացել ենք ծառայության ժամանակ: Դրանցից մեկը այսօր պահի տակ հիշեցի:
Նախարար Վազգեն Սարգսյանը անձնական մեքենայով այցելում է զորմասերից մեկը ստուգումների: Սովորաբար , երբ նախարարի մեքենան մոտենում է զորամասի պահակակետին դռները արդեն բաց են լինում, բայց այդ անգամ նախարարը ստիպված եղավ կանգնել դարպասների մոտ, քանի որ շտաբի հերթապահ զինվորը դռները չբացեց:

 


Զինվորը մոտեցավ նախարարի մեքենային և ներկայացավ: Վազգեն Սարգսյանը հարցրեց արդյոք զինվորը ճանաչում է իրեն: Հարցին դրական պատասխան ստանալուց հետո Վազգենը շարունակեց.
- Այդ դեպքում ինչու՞ դարպասները չես բացում
- Պարոն նախարար, եթե դուք լինեիք նախարարությանը պատկանող մեքենայով ես դարպասները կբացեի, բայց գնդի հրամանատարի կողմից հրաման ունենք, որ ոչ մի քաղաքացիական մեքենա չպետք է մուտք գործի զորամասի տարածք:

 


Պատասխանը լսելուց հետո նախարարը մեքենան կանգնեցրեց զորամասին հարակից տարածքում և ոտքով ներս մտավ զորամաս: Ասում են , որ Վազգեն Սարգսյանը ավելի շատ տեղ էր տալիս զինվոր-հրամանատար հարաբերություններին և շատ էր հարգում հրամանատարի հրամանները անթերի կատարող զինվորներին, նույնիսկ եթե իրեն ՝ քաղաքացիական մեքենայով, թույլ չէին տալիս զորամաս մտներ:

 

Աշոտ Ասատրյան