1915 թվականի ցեղասպանության նահատակներին նվիրված առաջին հուշարձանը Սովետական Հայաստանում կառուցվեց 1965-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով և Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի կապակցությամբ: Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ 1965 թվականի ապրիլի 24-ին, իսկ պաշտոնական բացումը կայացավ հոկտեմբերի 31-ին:

 


Մոխրագույն բազալտից կերտած հուշարձան-խաչքարի հարավային պատին փորագրված է «Խաչքար աղօթքի եւ ուխտի, ի յիշատակ 1915 թուի ապրիլեան Եղեռնի հայ նահատակների, կառուցած 1965 թուին» արձանագրությունը, իսկ հյուսիսային ճակատին՝ «Վան, Մուսա Լեռ, Զէյթուն, Եդեսիա, Հաճըն, Մարաշ, Շապին Գարահիսար, Սարդարապատ, Սասուն» մակագրությունը, նվիրված այդ վայրերում տեղի ունեցած հերոսամարտերի հիշատակին:

 


Ռուբեն Շուխյան