ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գալիս են տարածաշրջան, այցելում Բաքու, Ստեփանակերտ, Երևան, որոշակի բաներ քննարկում ու պայմանավորվում երեք պետությունների ղեկավարների հետ, հայտարարում, որ մի ամսից Համբուրգում արտգործնախարարների օգնությամբ փորձելու են նախապատրաստել նախագահների հանդիպում ու գնում։
Այդքանից հետո արցախա֊ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում սպանվում է Գուրգեն Այվազյանը։ Հիմա հարց. այս նոր իրավիճակում, երբ Գուրգեն Այվազյանն այլևս մեզ հետ չէ, ո՞նց կարող են կյանքի կոչվել նախկին պայմանավորվածությունները։ Չէ՞ որ երբ համանախագահները բան էին քննարակում կամ պայմանավորվում, Գուրգեն Այվազյանը դեռ ողջ էր՝ սահմանում կանգնած էր։ Ո՞նց։
Հրանտ Մելիք-Շահնազարյան