Ապրիլից հետո շատ եմ զրուցում գործող և ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ: Մշտապես հարցուփորձ եմ անում առկա խնդիրներից, մեր ու հակառակորդի ամենալուրջ բացթողումներից, ուժեղ/թույլ կողմերից, սպաների մասնագիտական հմտությունների մակարդակից ու զինտեխնիկայի որակից/քանակից: Սովորաբար զինվորները միշտ քչախոս են, կարծիքներում շատ զուսպ: Սահմանափակվում են դե «ծառայությունը տղու համարա էլի» ոճի ձևակերպումներով:
Սակայն հետո, երբ հասկանում են, որ խոսակցությունը հարցաքննություն չի, դառնում են ավելի անկեղծ ու այն, ինչ դրանից հետո ես լսում եմ, փաստում է մեկ բան. զինված ուժերում/բանակում բարեփոխումների մեկնարկի հիմքը պետք է հետադարձ կապի ինստիտուտը լինի, որտեղ ծառայություն ավարտող զինվորի դիտարկումներն ամենատարբեր հարցերի վերաբերյալ պետք է համակարգված ձևով ուումնասիրվեն ու հետևությունների հիմք հանդիսանան:
Իմ մասնավոր «հետազոտությունը» մի քանի օրինաչափություն ֆիքսեց. զինծառայողների մեծամասնության դիտարկումներում առաջնային կարևորության հարց էր «զինվոր-սպա», «զինվոր-զինվոր» հարաբերությունները, սպաների ու զինվորների կրթական, նրանց մասնագիտական հմտությունները, նյութատեխնիակական ապահովվածության գործոնը:
Լևոն Ղևոնդյան