Փաստաբան Նորայր Նորիկյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

 

Սա ոչ այլ ինչ է, քան խայտառակություն և բացահայտ թալան:
Եթե շատ պարզ ասեմ, ինձ տուգանել են այն բանի համար, որ Արշակունյաց պողոտայի սկզբնամասում հետադարձ եմ կատարել հետիոտնային անցման վրա:
Նշված արարքի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված կարգով /Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը/ տուգանվել եմ 5000 ՀՀ դրամով:

 

Խնդիրը բացարձակ այդ գումարի չափը չէ:

 

Տեսանյութը չեմ կարողանում տեղադրել՝ որպեսզի պարզ լինի, թե ինչ կարգի ՛՛Խախտման՛՛ մասին է խոսքը գնում:

 

Ժամանակս իսկապես չի հերիքում գնալ այս 5000 դրամի հետևից և բողոքարկել մինչև վերջ, սակայն ցանկանում եմ ասել, որ որպես ՀՀ քաղաքացի, ամաչում եմ, որ իմ պետությունը այսպիսի մեթոդներով ու միջոցներով ուղղակիորեն մտնում է իր քաղաքացու գրպանը:
Վե՛րջ տվեք այս թալանին:

 

Բարեփոխո՜ւմ, նոր որակի կառավարո՜ւմ, ուրիշ պետությո՜ւն, Եղբոր պես՝ վերջ տվեք...