Իմունիտետը օրգանիզմի պաշտպանությունն է արտաքին կամ ներքին նյութերի ՝ անտիգենների նկատմամաբ: Արտաքինները դրանք բակտերիաններն են, սնկերը, վիրուսները, ներքինները ՝ բջիջները, որոնք փոփոխվել են վիրուսների կամ այլ ազդակների ազդեցության հետևանքով: Իմունիտետը հիմնականում անկում է ապրում սթրեսների և ծանրաբեռնված աշխատանքի ժամանակ:
Համակարգի վրա բացասաբար են ազդում նաև վատ էկոլոգիան, գերտաքացումը, գերսառեցումը, ոչ առողջ սնունդը, ծխելը, ալկոհոլը, աղտոտված օդով տեղատարածքները, անկայուն քունը: Հաճախ իմունիտետը անկում է ապրում հետվիրահատական շրջանում քանզի դա նույնպես սթրես է օրգանիզմի համար: Իմունային համակարգի անկման նշաններն են ՝ Խրոնիկ հոգնածություն Անընդհատ քնելու ցանկություն կամ հակառակը անքնություն Գլխացավեր Հոդային և մկանային ցավեր Լարվածություն Վատ իմունային համակարգը բացասաբար է ազդում նաև արտաքինի վրա՝ մաշկի գույնը դառնում է անառողջ, սկսվում է մազաթափություն, ատամների և եղունգների էմալի վատացում: Կարող են առաջանալ խնդիրներ նյարդային համակարգի հետ, որոնք կուղեկցվեն տրամադրության տատանումներով, երբեմն քորով:
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել գարնան և աշնան ամիսներին և փորձել ամրապնդել այն: Բժիշկ-նյարդաբանի խոսքով, ամենօրյա ճաշացանկը պետք է լինի բազմազան ու հարուստ վիտամիններով: Պարտադիր պետք է օգտագործել բանջարեղեններ և մրգեր: Հետևել թե որ սնունդը ինչ վիտամին է պարունակում և փորձել այնպես անել որ թեկուզ մասնակի, բայց ստանաք բոլոր խմբերի վիտամիններից: Կան նաև վիտամինային հաբեր և ներարկումներ իմունիտետի բարձրացման համար, բայց ցանկալի է նախևառաջ խորհրդակցել բժշկի հետ:
Վրեժ Հովսեփյան