Հայտնի ռուսաստանցի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի նոյեմբերի 30-ին Բաքվում նախատեսված համերգը վտանգված է...Մի խումբ ադրբեջանցի "մտավորականներ" և մշակութային գործիչներ նամակներով և սոցցանցերի միջոցով կոչ են անում իրենց համերկրացիներին բոյկոտել Պավլիաշվիլիի համերգը...Յուրահատուկ ակտիվություն է դրսևորում ազերի ռեժիսոր Ռամիզ Ֆաթալիևը,որը բաց նամակ է գրել երգչին և կոչ է արել չգալ Բաքու...
Մեծամտացած քոչվոր ազերիները մինչ Սոսոյի Բաքվի համերգը ակնկալում էին,որ երգիչը ներողություն կխդրի ադրբեջանցիներից ժամանակին Արցախ այցելելու և այնտեղ համերգ տալու համար,որի արդյունքում վերջինս 2004 թ-ին հայտնվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ "սև ցուցակում"...Բաքվում սպասում էին,որ այդ ներողության պատճառով կխզվեն կապերը Սոսոյի և հայերի միջև...Սակայն Պավլիաշվինին ներողություն չխնդրեց...Բաքվեցի "արցախասերները",որոնք նույնիսկ Ղարաբաղի տեղն էլ չգիտեն քարտեզի վրա, ավելի բուռն սկսեցին պահանջել չեղարկել երգչի Բաքվի համերգը...Այս ամենին ռուսասռանյան և ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով արձագանքեցին Սոսո Պավլիաշվիլին և նրա Բաքվի համերգի կազմակերպիչը՝Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովը...
Աղալարովը 1news.az-ին տված վիդեոհարցազրույցում ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ է խնդրել Սոսոյից իր համերկրացիների անտակտության համար և կոչ է արել Սոսոյի դեմ նամակներ գրողներին ավելի զուսպ լինել...Սոսոն էլ life.ru-ին երեկ տված հարցազրույցում ազերի տաք գլուխներին նախազգուշացրել է."Հայերի հետ ընկերություն արե՛լ եմ,անու՛մ եմ և կանե՛մ..." Պավլիաշվիլին նաև կոչ է արել իր Բաքվի համերգը բոյկոտողներին գնալ և վերադարձնել Արցախը զենքը ձեռքին,այլ ոչ թե նամանկներ գրել իր դեմ..."Տղամա՛րդ եք,այդքան համարձա՛կ եք,հայրենասե՛ր եք,վաճառեք ձեր բնակարանները,մեքենաները,զարդերը,վերցրեք ձեր ընտանիքները,ստեղծեք դիվերսիոն խմբեր և գնացեք գրավեք Ղարաբաղը",-խորհուրդ է տվել Պավլիաշվիլին ազերի նամակագիր մտավորականներին...Պավլիաշվիլին նաև հիշեցրել է ազերիներին,որ սիրահարվել է Բաքվին բաքվեցի հայերի շնորհիվ...
Ալիևի նախկին փոեսան ևս խորհուրդ է տվել ազերի սուտի հայրենասերներին նամանկներ գրելու փոխարեն գործ անել...
Ադրբեջանական մամուլը ցնցված է ոչ թե Պավլիաշվիլիից,որից սպասում էին ներողություն գիտակցաբար Արցախ այցելելու համար,այլ Էմին Աղալարովից,որի խոսքերը "սառը ցնցուխ" էին ադրբեջանցիների համար...
Հիշեցնեմ,որ ազերի մտավորական կոչվածները Սոսոյից պահանջում են չգալ Բաքու,քանի որ նա գիտակցորեն է մեկնել Արցախ և նույնիսկ նրա ներողությունները չեն օգնի,որ ադրբեջանցիները նրան ներեն...
Ծիծաղելի է,բայց պարզվում է,որ ըստ ադրբեջանցի կոչվածների,կան մարդիկ,որոնք չգիտակցված են մեկնել Բաքու...Կամ նրանց ո՞վ է ասել,որ Սոսոն նրանցից ներողություն է խնդրելու...
Հ.Գ.Ազերի "հայրենասերները" ունեն երկու տարբերակ.կամ շարունակել պայքարը Պավլիաշվիլիի դեմ և չեղարկել նրա Բաքվի համերգը,որի պատճառով կվատթարանան նաև նրանց հարաբերությունները ռուսաստանյան շոու բիզնեսում բավական մեծ դիրքեր զբաղեցնող Աղալարովների ընտանիքի հետ,կամ էլ պապանձվել և չշարունակել ինքնախայտառակումը...
"Pavliashvili,Qarabag Bizimdir" օպերացիան ձախողվեց...
Գագիկ Համբարյան