Չեմ հասկանում՝ ինչի են 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության մեջ մեղադրվող «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանին հանրային պաշտպան տրամադրել: Ղազարյանն անվճարունա՞կ է, թե՞ այլ հարց կա: Կարծում եմ՝ անվճարունակության հիմքեր չկան, մնում է այլ հարցը: Քննիչը որոշում է կայացրել, Հանրային պաշտպանի գրասենյակն էլ այն կառույցը չի, որ մերժի:
Եվ հետո, ինչի է անտեսվում այն հանգամանքը, որ Վահան կոչեցյալը մարդկանց աշխատեցրել է ու չի վարձատրել: Կոպիտ ասած՝ մարդկանց թրաֆիքինգով է զբաղվել, ու, վստահ եմ, երկար ժամանակ, բայց չգիտես ինչու դպրոցում աշխատողներից և ոչ մեկը չի բարձրաձայնել այդ հարցը: Հետևանքը ողբերգական եղավ ((
Քրիստինա Աղալարյան