Հրաժարվել վատ սովորություններից եւ սկսել առողջ սնվել: Սրանք այն երկու կարեւոր գործոններն են, որոնք կօգնեն ձեզ պահպանել տեսողությունը: Թե որոնք են վատ սովորությունները, դուք ավելի լավ կարող եք իմանալ, իսկ թե ինչպես սնվել, որ սննդատեսակների օգտագործումը հասցնել նվազագույնի եւ ինչ մթերքներ օգտագործել սննդակարգում, ներկայացնում եմ
Աչքերի եւ տեսողության համար օգտակար մթերքներն են՝
Գազար
Իր բաղադրության մեջ ներառում է բետա կարոտին, ունի պաշտպանական ֆունկցիա, որի շնորհիվ աչքերը հնարավոր է պաշտպանել արեւի ճառագայթների վնասակար ազդեցությունից:
Քաղցր կարտոֆիլ
Սա նույնպես պարունակում է է բետա կարոտինի մեծ չափաբաժին:
Սպանախ
Սպանախը եւ մյուս, այսպես ասախ, տերեւավոր բանջարեղենները հարուստ են A, B12, C վիտամիններով եւ կալցիով, որոնք կանխում են տեսողության վատացումը:
Յուղոտ ձուկ
Պարունակում են օմեգա 3, ճարպաթթուներ, որոնք օգտակար են աչքի ցանցաթաղանթի եւ արյունատար անոթների համար:
Ցիտրուսային մրգեր եւ հատապտուղներ – Հարուստ են վիտամին C-ով
Բրոկոլի
բրյուսելյան կաղամբ եւ բուլղարական պղպեղ - Հարուստ են վիտամին C-ով եւ պաշտպանում են աչքերը ցանցաթաղանթի վնասումներից:
Ընդեղեն, հավկիթ եւ ընկույզ
պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք կանխարգելում են աչքերի հիվանդությունները: Ընկույզը իջեցնում է աչքերի չորությունը: Ընդեղենը պարունակում է ցինկ, որը շատ կարեւոր բաղադրիչ է աչքի ցանցաթաղանթի առողջության համար:
Հնդկահավի միս
Հարուստ է ցինկով, վիտամիններով, որոնք պաշտպանում են կատարակտ հիվանդությունից եւ
դեղին բծերի առաջացումից:
Ավոկադո
Պարունակում է լյուտեին. սա պիգմենտ է, որը մեծ դերակատարություն ունի աչքի ֆիզիոլոգիայի համար: Լյուտեինը նաեւ նվազեցնում է կատարակտի եւ ակնային այլ հիվանդությունների առաջացման ռիսկը:
Աչքերի համար վնասակար սննդատեսակներ նույնպես կան:
Առավել հաճախ պետք է զերծ մնաք այն սննդատեսակների օգտագործումից, որոնք բարձրացնում են արյան զարկերակային ճնշումը եւ դառնում դիաբետի պատճառ: Սխալ սնվելու արդյունքում կարող եք նույնիսկ վատացնել տեսողությունը կամ ընդհանրապես զրկվել դրանից: Մի օգտագործեք նատրիում պարունակող սննդամթերք, կոնսերվանտներ, մի օգտվեք արագ սննդից եւ տապակած ուտելիքներից:
Խորհուրդներ տեսողությունը պահպանելու համար
• Տարին մեկ անգամ հետազոտվեք ակնաբույժի մոտ
• Կանոնավոր արեք աչքերի վարժություններ
• Մի ծխեք: Ծխելու արդյունքում մեծացնում եք կատարկտով հիվանդանալու հավանականությունը
• Կրեք արեւային ակնոցներ, աչքերը պաշտպանեք ուլտրամանուշակագույն ճառագայթներից
Վրեժ Հովսեփյան