Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 7-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը համեմատաբար լավ է և այսօր Հայկ Համբարձումյանը Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ:
Զինծառայողը կրծքավանդակի շրջանում է վիրավորում ստացել, լյարդի վնասվածք ունի:


Հայկը Երևանից է, ունի իրենից մեծ քույր: Զինվորի մայրը մահացել է, Հայկն ապրում է հոր և քրոջ հետ:

 

Գրիգորյան Ժոռա