Շփման գծում իրավիճակը թեժ պահելու մարտավարությունն ադրբեջանական քաղաքական մոտեցումների ներդաշնակ և անքակտելի մասն են կազմում: Այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հայկական կողմերի պատասխանատուները չընկալեն, որ միայն իրենց կողմից նախաձեռնված քաղաքական հակախաղն է ունակ լինելու կասեցնելու հակառակորդի այս ագրեսիվությունը:
Մեր անգործունակությունն այս առումով ևս պայմաններ է ապահովում 1994 թվականին կնքված հրադադարի պայմաններում ճակատում պարբերական ցավալի մարդկային կորուստների համար: Մեր պատասխանատուները ձգտում են կոնսերվացնել իրավիճակը, մինչդեռ նախկինում թույլ տված բացթողումներն ու սխալները նման հնարավորություն մեզ այլևս չեն ընձեռում:
Արման Մելիքյան