Իրաքի Քիրքուք քաղաքում այս պահին անհանգիստ է:
Մինչ իրաքյան և այլ դաշնակից ուժեր շարժվում են Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի ուղղությամբ, Իսլամական պետությունը հայտարարեց, որ գրավել է ոչ պակաս կարևոր Քիրքուք քաղաքի կեսը:

 


Հիշեցման կարգով նշեմ, որ Քիրքուքն ու հարակից բնակավայրերը էներգակիրներով հարուստ մի տեղանք է, համարվում է Հյուսիսային Իրաքի նավթաարդյունաբերության կենտրոնը, նավթի պաշարներով աշխարհի խոշորագույններից մեկն է:

 

2 տարի առաջ այն գրավվեց քրդական ուժերի կողմից, որոնք քաղաքը հայտարարեցին Իրաքյան Քուրդիստանի անբաժան մաս: Քաղաքը վաղուց է հանդիսանում կռվախնձոր սուննիական արաբական ցեղերի, շիաների, թուրքոմանների և քրդերի միջև:

 

Սարգիս Գրիգորյան