Երևանի Շահումյանի անվան դպրոցը՝ 1928 թվականին... Արխիվային լուսանկարում՝ Երևանի թիվ 1 Ստեփան Շահումյանի անվան դպրոցի շենքն է 1928 թվականին: Շենքը ներկայումս էլ կանգուն է և տեղակայված է Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկին, իսկ այս պատկերում՝ դեռևս երկհարկանի է: Այն կառուցվել էր 1927-28 թթ., և նկարում երևում է, որ պողոտայի կողմից ընթանում են տարածքի մաքրման աշխատանքներ: Շենքի ճարտարապետն էր Նիկողայոս Բունիաթյանը, որը եղել է Երևանի առաջին գլխավոր ճարտարապետը: 1950-ականներին Շահումյանի անվան դպրոցի շենքը վերակառուցվեց և ավելացվեց լրացուցիչ երրորդ հարկը:

 

Ռուբեն Շուխյան