Ժամանակակից տեղեկատվամիջոցները թույլ են տալիս կառուցարկելու և տիրաժավորելու ցանկացած խոսույթ, նարատիվ, միֆ, պաթետիկ պաճուճանք՝ անկախ օբյեկտիվ իրականության հետ դրա ունեցած առնչության չափից։ Ապրիլյան պատերազմի շուրջ նույնպես հյուսվեցին տասնյակ հերոսական ու «չհերոսական», դավաճանական ու առասպելական ասքեր, որոնց մի մասը նենգաբար տեղ կգտնի պատմության էջերում՝ չնայած սուտ է, իսկ մի մասն էլ, բարեբախտաբար, դուրս կշպրտվի վերջինիս էջերից։


Եվ այնուամենայնիվ, այդ խառնիճաղանջության մեջ կան մարդկային հոգու ամբողջ վեհությունն ու երկյուղաշունչ հերոսականությունն ամբարող պատմություններ։


Այդպիսի պատմություններից մեկն էլ կապված է կապիտան Արմենակ Ուրֆանյանի և վերջինիս զինվորների մղած մարտի հետ։ Այն, ինչ կգրեմ, հուզել է ինձ մինչև հոգուս խորքը, ու հաստատ համոզված, որ կեղծիք չէ՝ պատմելու եմ նաև իմ զավակներին։


* * *
Հավաստանշելով թշնամու բազմապատիկ գերազանցող ուժերի բացահայտ հարձակումը՝ կապիտան Ուրֆանյանը կապվում է զորամասի հրամանատարության հետ և բառացիորեն փոխանցում՝ «Թուրքերը շատ են, մենք դիրքից նահանջողը չենք, բայց երկար էլ չենք կարա պահենք, օգնություն ուղարկեք, որ ՄԵԶՆԻՑ ՀԵՏՈ դիրքը թուրքերին չմնա»։

 

Էդգար Էլբակեան