Newmag.am-ը գրում է.

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՍԵՐ ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ՀԱՆԴԵՊ
Ձեր ամուսինը ձեր երեխան չէ, այլ հասուն մարդ, ում հետ դուք որոշել եք անցկացնել ձեր կյանքը: Բայց մարդիկ փոխվում են աﬔն օր, աﬔն աﬕս ու տարի: Ձեր ամուսինը ﬕշտ դուր չի գա ձեզ, բայց դուք ﬕշտ կսիրեք նրան: Դուք կարող եք լինել երջանիկ զույգ, երջանիկ ընտանիք, անգամ եթե այդ պահին դժվար ժամանակներ են, ու սերը դուրս չի հորդում ձեր սրտերից: Աﬔնակարևորն այն է, որ հիշեք. ոչ ոք պարտավոր չէ սիրել ձեզ հենց այնպես: Եվ դուք նույնպես պարտավոր չեք: Դուք պետք է ջանք թափեք, օգնեք ձեր զուգընկերոջը, որ նա սիրի ձեզ, նույնիսկ և հատկապես ամուսնությունից հինգ, տասը, տասնհինգ տարի անց:

 

ԱՄԵՆԱԾԱՆՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՒՆԴԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ: ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ, ՈՐ ԴՐԱՆՔ ԴԱՌՆԱՆ ՕՐԻՆԱԿ ՀԵՏԱԳԱ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Այո, երեխաները երջանկություն են, և անգամ եթե դուք ամբողջ կյանքում երազել եք ծնող դառնալու մասին, ﬕևնույն է, երեխայի ծնունդից հետո աﬔն ինչ փոխվում է: Ձեր կենցաղը, առօրյան, շփման ﬕջոցները, խնդիրները հաղթահարելու ﬕջոցները՝ աﬔն ինչ գրողի ծոցն է թռչում: Մարդիկ ասում են. «Պետք է հարաբերություններն առաջին տեղում դնել»: Այո, եթե դա անելով՝ չեք զոհաբերում երեխայի երջանկությունը: Բայց որքան էլ դուք ջանք թափեք, ﬕևնույն է, դժվար է լինելու: Փոխվելու է ձեր մտածողությունը, մարﬕնը, դուք քնի պակաս եք ունենալու: Աﬔնակարևորն այն է, որ թույլ չտաք, որ այս շրջանը որոշի ձեր վերաբերմունքը ձեր ամուսնու հանդեպ: Թույլ ﬕ տվեք վիրավորանքին կամ բարկությանը կուտակվել, խոսեք, մարզեք ձեր համբերությունը, ﬕշտ հիշեք, թե ինչպես եք սիրահարվել այդ մարդուն, խնդրեք և ընդունեք մտերիﬓերի օգնությունը: Արեք առավելագույնը, որպեսզի այս շրջանը կարողանաք հաղթահարել նվազագույն կորուստներով:

 

ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՍԵՔՍԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ
Մինչև ամուսնանալը թերևս դա դժվար է պատկերացնել, բայց որքան էլ հիասթափեցնող հնչի՝ երկարաժամկետ հարաբերությունների ﬔջ այն իսկապես առաջին տեղում չէ, և կլինեն ժամանակներ, երբ զույգի ցանկությունները ոչ ﬕշտ կհամընկնեն: Հնարավոր չէ այնպես անել, որ ցանկությունն առաջանա երկուսի մոտ՝ ﬕշտ և ﬕաժամանակ: Սակայն մտերմության պակասը ու հարաբերությունների սառչելը ընդհանուր խնդիր է, և դրան պետք է մոտենալ հասկացողաբար: Ցանկությունը ﬔծացնելու ուղղությամբ կարելի է և պետք է աշխատել, սակայն կան շատ այլ ﬕջոցներ, որոնց օգնությամբ դուք կարող եք պահպանել հարաբերությունների ջերմությունը, սեր ու քնքշանք արտահայտել ﬕմյանց հանդեպ: Համբույրները, գրկախառնությունները, օրվա ընթացքում ջերմ հպուﬓերը, ﬕասին հաﬔղ բան պատրաստելը, գրկախառնված ֆիլմ դիտելը, այս աﬔնը նույնպես չափազանց կարևոր է:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: