Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ահաբեկիչները կարող են գումար ծախսել, հարցազրույց կազմակերպել ու եթերով խոսել ինչ-որ հարցերի խաղաղ լուծման մասին:
Իլհամ Ալիևը այս աշխարհի ամենաստոր ահաբեկիչներից մեկն է, քանի որ մնացած ահաբեկիչները իրենց կողմից կատարված գործողություններից երբեք չեն հրաժարվում, իսկ սա միշտ պատասխանատվությունը իր վրայից գցում է:
Անկախ սեփական երկրում տնտեսական վատ վիճակից Իլհամը գումար է ծախսել, որպեսզի նորից երևա ռուսական հեռուստատեսության էկրաններին: Երևալուց բացի սա հայտարարել է, որ ՝ «Խելամիտ փոխզիջումը հնարավոր է Արցախի հարցում»: Հիմա երևի աշխարհի բոլոր գետնականները փորձում են փարզել Ալիևի խելքի չափը, որպեսզի հասկանան, թե ինչ փոխզիջման մասին է սա խոսում:
Մարդ /կներեք արտահայտությանս համար/, ով ամեն օր Արցախի դիրքերում կրակոցներ է կազմակերպում, ով թքած ունի իր զինվորների կյանքի վրա խոսում է Արցախում ներդրումներ անելու մասին, խոսում է Արցախը,որպես անկախ հանրապետություն ստեղծելու մասին, երկու ժողովրդների միջև համերաշհխության մասին: Ալիևի հրամանով Արցախ եկած ցանկացած ոք դիվերսանտ է, լինի նա զենքով, թե թուղթ ու գրիչով:
Տո դե գնա քո Բաքուն գրկի ու վեր ընգի էլի, էնա համ էլ տաք չայի սեզոննա, ինչ ես քիթդ խոթում ամեն տեղ:
Աշոտ Ասատրյան