Ուսումնասիրում եմ Վրաստանի խորհրդային օկուպացիայի ժամանակաշրջանը: Մի հատկանշական բան կարելի է առանձնացնել: Վրացիները 1921թ. փետրվար-մարտ ամիսների դեպքերի մասին նշում են, ոչ թե Վրաստանի խորհրդայնացում, այլ Վրաստանի ժողովրդական հանրապետության օկուպացիա Խորհրդային Ռուսաստանի կողմից:

 

Մարդիկ հստակ գնահատական են տալիս պատմական անցուդարձին: Ի տարբերություն իրենց մենք դեռ "օրհնված սհաթի" տակ ենք և բնականաբար 1920թ. մեր պետականության անկումը ոչ թե կորակվի որպես խորհրդային կամ քեմալա-բոլշևիկյան (ռուս-թուրքական) օկուպացիա այլ կանվանվի Հայաստանի խորհրդայնացում իրերին առանց հստակ գնահատական տվող մեղմ տերմինաբանությամբ:

 

Դավիթ Ֆիդանյան