Շուրջ 1 ամիս առաջ իրանական ԶԼՄ-ները մեծ խանդավառությամբ լուսաբանում էին, որ վերջապես Իրանին հաջողվեց ձեռք բերել S-300 զենիթահրթիռային համակարգերը: Պարզապես հպարտություն էիր ապրում, թե դրանից օրեր անց իրանական ԶԼՄ-ներն ինչպես էին լուսաբանում ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսը, որտեղ Երևանը S-300 համակարգերին զուգահեռ ներկայացրեց նաև հանրահայտ «Իսկանդեր» հրթիռային համակարգերը:
Այսօր իրանական հեղինակավոր կայքերից մեկը «Միջուկային Հայաստանը» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ դեռ 1976թ. Հայաստանն արդեն ատոմակայան էր շահագործում, և սա այն դեպքում, երբ Իրանում Բուշեհրի ատոմակայանը սկսվել է կառուցվել նույն թվականին՝ 1976թ. իսկ շահագործման է հանձնվել 2007թ.:
Հ.Գ. Տնտեսական խնդիրներով պայմանավորված շատ հաճախ թերագնահատում ենք Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում, բայց երբ Հայաստանի հնարավորություններն ու ձեռքբերումները դիտարկում ես տարածաշրջանային գերտերություն համարվող Իրանի կողմից, պատկերը միանգամայն այլ է լինում:
#ԿեցցեայնՀայաստանըորըվաղնէգալու
Արմեն Իսրայելյան