ՀԱՊԿ կառույցը ձևական չէ հատկապես Ռուսաստանի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համատեքստում՝ այն բավականին արդյունավետ գործիք է, որն, անհրաժեշտության դեպքում, թույլ է տալիս ապահովելու ՌԴ ռազմական միջամտությունը եվրոպական, կովկասյան և միջինասիական ուղղությունների վրա, դրա համար օգտագործելով իր դաշնակիցների տարածքը: Ռուսաստանն է այդ կառույցի առանցքը և ՀԱՊԿ-ի տարբեր անդամներ միմյանց հետ կապ ունեն այնքանով, որքանով դա բխում է պաշտոնական Մոսկվայի շահերից:

 

Այնպես որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները Հայաստանի համար ռուս-հայկական ռազմաքաղաքական համագործակցության ընդամենը մի փոքր մասն են, որն ավելի կարևոր է ռուսների, բայց ոչ մեզ համար:

 

Արման Մելիքյան