ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԼՐՋՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ...
Այն, որ մեր երկիրը թաղված է բազում մեծ ու փոքր խնդիրների մեջ, դա նորույթ չէ: Դրա ամենահիմնական պատճառներից մեկը, թերևս, լրջության դեֆիցիտն է: Այդ դեֆիցիտը չի շրջանցում ոչ մի ատյան և ընդգրկում է պետական կյանքի բոլոր հարթակները' ցածրից մինչև բարձրագույն:
Փոխնախարարն իր գործընկերոջ համար բջջային հեռախոս է խնդրում Կառավարությունից: Պարզապես ծաղր է:

 

Մի նախկին ընդդիմադիր էլ' երկրի ղեկավարի հովանու տակ բարգավաճելուց հետո հայտարարում է իր կյանքի ու իր ընտանիքի անվտանգության դեմ հավանական ոտնձգությունների մեջ ՀՀ Նախագահի մեղավորության մասին' մոռանալով, որ այդ նույն նախագահն անցյալում իրեն ներել է շատ ավելի "ծանր քայլերի" համար, իսկ ինքն էլ հաճույքով "ներվել է"...

 

"Ընդդիմադիրները" քվեակում են դիմադիրների օգտին, դիմադիրներն' ընդդիմադիրների:
Իրենց անմորուս մանուկներին կարգում են իրենց տեղերում, և անունը դնում են սերնդափոխություն...
Այս ամենը պարզ ծաղրուծանակ է ժողովրդի նկատմամբ:
Ամենացավալին այն է, որ իրենց թվում է, թե ժողովուրդը չի հասկանում իրենց քայլերը... Իրենք իրենց խաբել են, կարծում են, թե ժողովրդին էլ են խաբել...

 

Ինքնապաշտպանության բնազդը, իսկ ավելի ստույգ' ամեն գնով սեփականը փրկելու ցանկությունը վերից վար խժռել է բոլորին...

 

Պատճառը մեկն է' ղեկավարողները չունեն իրական սերնդափոխության ցանկություն, ղեկավարվողներն էլ ապիկար են ազատվել հին բարքերից...
Իսկապես նոր ուժ է պետք, նոր շունչ...

 

Գևորգ Պետրոսյան