«Երրորդ համաշխարհային պատերազմը» չեղյալ է հայտարարվում։
150-250 միլարդ դոլարանոց բյուջեով աշխարհի դեմ չես կռվի։))))))
Ռուսաստանի կառավարության՝ հոկտեմբերի 13-ին քննարկած 2017-2019 թվականների պետական բյուջեի նախագծով նախատեսվում է առաջիկա երեք տարիներին Ռուսաստանի բյուջեի ծախսային մասը պահել 257.5 (2017թ)-253.6 (2019թ) միլիարդ դոլարի սահմաններում։
Առաջիկա 3 տարիներին նախատեսվում է ընդհանուր առմամբ 93 միլիարդ դոլար բյուջեի դիֆիցիտ, որը, բնականաբար պետք է լրացվի պահուստային ֆոնդերի մաշեցման եղանակով։
Բյուջետային թվերը դոլարային փոխարժեքի հաշվարկման հիմքում դրել եմ այսօրվա՝ հոկտեմբերի 15-ի դոլար-ռուբլի պաշտոնական 1-62.92 փոխարժեքը։ Այնպես որ ռուսական ռուբլու՝ առաջիկա անխուսափելի արժեզրկման դեպքում Ռուսաստանի բյուջեի՝ծախսային մասի 250 միլիարդ դոլար մեծությունը ռուբլու արժեզրկման մեծությանը համարժեք կրճատվելու է։ Ու եթե ռուբլին այնքան արժեզրկվի, որ դոլարի կուրսը հասնի ասենք 100 ռուբլու, Ռուսաստանի պետական բյուջեն արդեն կգնահատվի 150 միլիարդ դոլարից էլ պակաս։
Այս հանգամանքը պետք է անպայման նկատի ունենալ ներկայացված հաշվարկներում բյուջետային եկամուտների, ծախսերի ու դիֆիցիտի՝ դոլարային համարժեքը ճիշտ ընկալելու համար։
Իսկ այժմ՝ 2017-2019 թթ Ռուսաստանի պետական բյուջեի հիմնական չափանիշների մասին առանձին առանձին ու ավելի մանրամասն.
2017-2019 երեք տարվա համար
2017 թվական
1. 2017թ բյուջեի դիֆիցիտը իջեցնել 2.745 տրիլիոն ռուբլի կամ 43 միլիարդ 627 միլիոն դոլար կամ որ նույնն է՝ ՀՆԱ 3.2%։ Այդ շուրջ 44 միլիարդ դոլարը, բնականաբար կհանվի պահուստային ֆոնդերից։
2. այստեղից՝ ՀՆԱ-ն նախատեսվում է 2017 թ վերջին հասցնել 1 տրիլիոն 363 միլիարդ 338 միլիոն դոլարի։
3. 2017 թ բյուջեի եկամուտները նախատեսվում է հավաքել 13.4 տրիլիոն ռուբլի կամ 212 միլիարդ, 732 միլիոն դոլար։
4. 2017թ. բյուջեյի ծախսերը՝ նախագծով սահմանվում են 16.2 տրիլիոն ռուբլի կամ 257 միլիարդ, 470 միլիոն դոլարի։
2018թվական
5. բյուջեի եկամուտները 2018 թ. նախատեսվում է 13.99 տրիլիոն ռուբլի կամ 222 միլիարդ, 346 միլիոն դոլար։
6. բյուջեի ծախսերը 2018թ. 15.98 տրիլիոն ռուբլի կամ 253 միլիարդ, 973 միլիոն դոլար։
7. դիֆիցիտը՝ 2018թ. 1.99 տրիլիոն ռուբլի կամ 31 միլիարդ 627 միլիոն դոլար, որը փակելու միակ ձևը, բնականաբար, պահուստային ֆոնդերից հանելն է։
2019 թվական
8. 2019 թ-բյուջետային եկամուտները՝ 14.82 տրիլիոն ռուբլի կամ 235 միլիարդ 537 միլիոն դոլար։
9. 2019 բյուջետային ծախսերը՝ 15.96 տրիլիոն ռուբլի կամ 253 միլիարդ 655 միլիոն դոլար։
10. 2019՝ բյուջեի դիֆիցիտը՝ 1.14 տրիլիոն ռուբլի կամ 18 միլիարդ, 108 միլիոն դոլար
Նաիրի Բադալյան