Մեր բարի, սիրելի, հիանալի եւ էկոլոգիապես մաքուր, բայց «մահամերձ» մոլորակում կան հիանալի երկրներ, որտեղ թագավորում են զարմանալի եւ ապշեցուցիչ օրենքները։
Միգուցե չհավատաք, թե աշխարհում որքան անհեթեթ, ծիծաղելի եւ իսկապես հիմար օրենքներ կան։
Սաուդյան Արաբիայում կանանց չի թույլատրվում մեքենա վարել։ Ընդ որում, ոչ մի տարիքային սահմանափակում չկա ամուսնության հարցում։ Օրինակ, 2008թ-ին դատարանը թույլ չի տվել 8 տարեկան երեխային ամուսնալուծվել 58-ամյա ամուսնուց։
Ֆիլիպիններում, ինչպես Վատիկանում, ամուսնալուծությունն ընդհանրապես արգելված է։
Շվեյցարիայում բնակարաններում արգելված է ժամը 10-ից հետո քաշել զուգարանի ջուրը. այդ ձայնը կարող է անհանգստացնել հարեւաններին։
Սինգապուրում մեծ տուգանք է սպասվում սովորական (ոչ բուժիչ) ծամոն վաճառելու համար։ Իսկ եթե Դուք այս «մեղքը» գործում եք երկրորդ անգամ, ապա Ձեզ սպասվում է ավելի մեծ տուգանք կամ պատիժ՝ հասարակական վայրերը մաքրելու տեսքով։
Բրիտանիայում մինչեւ վերջերս չէր թույլ թույլատրվում մահանալ պառլամենտի շենքում։ Այս օրենքը ոչ միայն ամբողջ աշխարհի ծիծաղն էր առաջացնում, այլեւ լուրջ խնդրի առաջ էր կանգնեցնում հենց իրենց՝ պառլամենտականներին։ Իսկ ինչ պետք է անել, եթե հանկարծ ինչ-որ մեկը սրտի կաթված է ստանում. այդ խեղճ մարդուն դու՞րս բերել պառլամենտից՝ օրենքը չխախտելու համար, թե այնուամենայնիվ, օգնություն ցուցաբերել։ Բարեբախտաբար, այս օրենքն այլեւս չի գործում։
Ֆրանսիայում արգելված է ամուսնանալ մահացած մարդու հետ։ Երկար ժամանակ Ֆրանսիայում նաեւ ամոթալի էր համարվում խոզերին Նապոլեոն անունը տալ. ծիծաղել է, այնպես չէ՞։
Շվեյցարիայում, ինչպես նաեւ Նորվեգիայում եւ Իսլանդիայում արգելվում է օգտվել մարմնավաճառների առաջարկած ծառայությունից. ընդ որում, մարմնավաճառությունն օրենքով թույլատրելի երեւույթ է։
Ավստրալիայի Վիկտորիա նահանգում չի կարելի փոխել լամպը, եթե Դուք պրոֆեսիոնալ էլեկտրիկ չեք։
Չինաստանում օրենք կա, համաձայն որի՝ համալսարան ընդունվող անձնավորությունը պետք է պարտադիր խելացի լինի։
Իսկ Արգենտինայի գիշերային ակումբներում տանգոյի երաժշտությունը պետք է հնչի ոչ պակաս, քան մյուս բոլոր երաժշտական ոճերը միասին վերցված։