Այսօր Հայ մամուլի օրն է: 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս է տեսել հայկական առաջին պարբերականը' «Ազդարարը», որով և սկսվում է հայ տպագիր մամուլի պատմությունը:

 

ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ' հոկտեմբերի 16-ը դարձել է Մամուլի աշխատակիցների օր, որը հետագայում վերանվանվել է Հայ մամուլի օր: Շնորհավորում եմ գործընկերներիս, մաղթում, որ չորրորդ իշխանությունը մասնագիտական որակների և արհեստավարժ մոտեցման շնորհիվ իր տեղն ու դերը գրավի մեր կյանքում: