Տարօրինակ բաներ են սկսել կատարվել ադրբեջանական լրատվականներում: Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկուսից ավել լուրջ հոդվածներ եմ կարդացել, որոնց իմաստը հայերի և ադրբեջանցիների բարեկամությունն է: Նյութերի մեջ հեղինակները փորձում են համերաշխհ ապրելու գծեր տանել, փորձում են մարդկանց գիտակցության վրա ազդեն , որ չի կարելի երկար պատերազմի մեջ մնալ հարևան երկրի բնակիչների հետ:
Նյութերը հրապարակում են այնպիսի կայքեր, որոնց անմիջական խմբագիրը Իլհամ Ալիևն է, առանց նրա թույլտվության ոչինչ չեն կարող գրել: Այսինքն կարելի է ենթադրել, որ դա նաև Ադրբեջանի ղեկավարության կարծիքն է ու այդպիսի նյութերով փորձում են ստուգել իրանց բնակիչների վերաբերմունքը:


Ադրբեջանի նման վարքագիծը հասկանալի է, քանի որ վերջին շրջանում, ավելի կոնկրետ այս տարվա ապրիլից հետո, երկրի տնտեսական վիճակը շատ է տուժել: Նավթի գների անկումը, այդքան վնասները ու էլի շատ խնդիրներ լուծում են պահանջում, իսկ դրանք լուծել պատերազմի շոխքի տակ այդքան էլ խելքին մոտիկ չէ, եթե ոչ անհնարին :
Իհարկե մենք կյանքում պատերազմ չենք ցանկացել: Պատերազմ նշանակում է զոհեր, շատ զոհեր, իսկ մեր ամեն մի զոհը շատ թանկ է: Այսքան տարիների ընթացքում մեր բոլոր տեսակի բախումները եղել են Ադրբեջանի ահաբեկչական ղեկավարության պատճառով, քանի որ միշտ կողքից բզել են, մենք էլ ստիպված պատասխանել ենք ու լավ ենք պատասխանել:
Հարևանների հետ հաշտ ապրելը իհարկե հրաշալի միտք է, բայց դա նախ պետք է սովորեն ագրեսիվ հարևանները, որ միտքը ոչ թե ժամանակավոր դադարը լինի ու հետո շակալի նման թիկունքից խփեն, այլ լուրջ քայլերը, ոչ մի ավելորդություն: Հակառակ դեպքում թիկունքից խփողին ավելի դաժան հարված է հասցվում, այնպիսի հարված, որ արդեն ոչ թե 25 տարի , այլ մի 125 տարի չի մոռանում:

 

Աշոտ Ասատրյան