Բոբ Դիլանը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր... 2016 թվականի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել Բոբ Դիլանը՝ ամերիկացի հանրահայտ երգիչ-երգահանն ու բանաստեղծը: Հինգ տասնամյակներ շարունակ ռոք երաժշտության մեջ Բոբ Դիլանը հանդիսանում է պաշտամունքային անձ։ Նա սկսել է ստեղծագործել 1960-ական թթ. սկզբներից:

 

Դիլանի երգերից շատերը դարձան քաղաքացիական իրավունքների պաշտպանության և հակապատերազմական շարժման հիմներ ԱՄՆ-ում և ողջ աշխարհում, ինչպես և ներկայացվող "Blowin’ In The Wind" (1963) այս բալլադը, որն, ըստ "Rolling Stone" ամսագրի, զբաղեցնում է բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի շարքում 14-րդ տեղը:

 

 

 

Ռուբեն Շուխյան