Ցեղասպանությունների, այդ թվում Հայոց և մարդկության դեմ հանցագործությունների քրեականացման օրինագիծը այսօր ընդունվեց Փարիզի Սենատի կողմից 156 կողմ և 146 դեմ ձայներով։Ըստ այդմ այդ օրինագիծը էլ հետ չի վերադառնա Ազգային Ժողով և ձեռք է բերում օրենքի ուժ։


Հիշեցնենք,որ այս օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր,որը ի կատար ածվեց հիմնականում ձախակողմյան սենատորների շնորհիվ ՝ չնայած 100 աջակողմյան սենատորների դեմ քվեարկելուն։
Հատուկ շնորհակալության են արժանի սենատորներ Դիդյե Գիյոմը, Ֆիլիպ Կալտենբախը, Լյուկ Կարվունասը ինչպես նաև Սենատի փոխնախագահ Էրվէ Մարսելը. նրանք ջանք ու եռանդ չխնայեցին այս օրինագիծը օրենքի ուժ դարձնելու դժվար գործում։

 

Արման Ավագյան