Այսօր կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողը, որի գլխավոր ինտտրիգը Ղազախստանի նախագահի՝ հայաստանյան այցից խուսափելն էր՝ առողջական խնդիրների պատրվակով։ Այս ամենին զուգահեռ՝ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե ՀԱՊԿ-ը Բորդյուժայի վերջին հայտարարություններից հետո, այն է ներկա տարածաշրջանային իրողությունների պայմաններում պետք է ավելի ամրապնդի իր ռազմաքաղաքան դիրքերը, կարող է աստիճանաբար դառնալ ՆԱՏՕ-ին հակակշռող կառույց։
Նախ այն, որ կառույցի ազդեցիկ անդամներից Ղազախստանի ղեկավարը՝ շրջանցում է ռազմաքաղաքական դաշիքն կոչվող այս կառույցի նիստերից նույնիսկ, և կառույցի անդամ Հայաստանի ռազմաքաղաքական շահերը համարում է անընդունելի հանուն մեկ այլ երրորդ երկրի, որը նույնիսկ այս կառույցի մեջ չէ, արդեն խոսումէ այն մասին, որ ՀԱՊԿ-ը առնվազն բնական շահերի հիման վրա ստեղծված միություն չէ, և այստեղ գտնվող փոքարթիվ երկրենրը միմյանց ինչ-որ տեղ քաղաքական հակառակորդներ են համարում։
Չգիտեմ, որքանով է նման կառույցը կենսունակ և որքանով այն կարող է նման պայմաններում հաղթահարել ռազմաքաղաքական ինչ-ինչ խնդիրներ, էլ չեմ խոսում ՆԱՏՕ-ի պես հզոր ու կազմակերպված ռազմական դաշինիքին հակակշիռ դառնալու հավակնությունների մասին։ Իհարկե ՆԱՏՕ-ում էլ կան ճեղքեր, բայց այնսպիս դարավոր թշնամիներ ինչպիսին Թուրքիան և Հունաստանն են, դաշինքի կանոնադրական նիստերի ընթացքում գոնե քաղաքական կոռեկտություն և հարգանք են ցույց տալիս միմյանց նկատմամբ։
Հ.Գ. Հատակապես Արցախյան հարցի կարգավորման առումով այս դաշինիքի վրա հույս դնելը նույնիսկ ծիծաղելի է։
Կարեն Համբարձումյան