Մի կարճ բան ասեմ, արձանագրենք ու անցնենք առաջ, ավելի մանրամասն հետևությունները ու վերլուծությունը թողելով ապագային:
Ադրբեջանում ներքաղաքական կայունության համար ամենախնդրահարույց միակ ուժը էսօրվա դրությամբ շիայական շարժումներն են:
Էն, որ ասում էին՝ թուրքերը էս երկրում լավ աշխատել են, իսկ իրանցիները՝ չէ, իրականում ամենևին էլ էդպես չի, որովհետև թուրքերը աշխատել են հասարակական-քաղաքական վերնախավի հետ, իսկ իրանցիները՝ հասարակ ժողովրդի:

 


Փաստորեն էսօր Ադրբեջանի ներսում էրկու ուժի կենտրոն կա, որը կարող ա բազմամարդ հավաքներ անել՝ վարչական լծակների կիրառությամբ Ալիևը ու սրան հակառակ՝ Իրանը հոգևոր հայրենիք համարող տեղի հեղինակավոր շիայական խմբերը:

 

Վարդան Ոսկանյան