Մի քանի նկատառում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին.
1) Եթե ուզում ենք, ֆուտբոլ խաղալ կարողանում ենք:
2) Պաշտպանություն ունենք, բայց ճղած ջինսի ա նման:
3) Լուրջ խնդիր ունենք ակումբներում խաղաժամանակ չունեցող ֆուտբոլիստների հետ, որոնք հավաքականում հիմնական կազմում են խաղում:
4) Հայերին պետք ա պարտվել Մալթային, ջախջախվել ռումիններից, որ գոնե ինչ-որ խաղ ցուցադրեն:
5) Մեր ֆուտբոլիստներին ամեն խաղից առաջ պետք ա ցույց տալ օրհներգը երգող Բուֆոնին ու եվրոյի եզրափակչում վնասվածք ստացած Ռոնալդուին:
6) Մեր տղեքին պետք ա ասել, որ պաշտպանությունից դուրս գալիս արագ հակագրոհի ժամանակ պիտի մասնակցեն ոչ թե երկու, այլ գոնե երեք ֆուտբոլիստ:
7) Հայաստանի հավաքականն ունի մշտական խաղային պրակտիկա ունեցող ֆուտբոլիստների, գլխավոր մարզչի, մարզական հոգեբանի, լուրջ տակտիկական մասնագետ-մարզչի ու 50 գրամ (էդ էլ խաղերի ժամանակ համարձակ լինելու համար):
Արմեն Մխիթարյան