Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճի ժամանակ Հիլարի Քլինթոնի ունքին նստած ճանճը մեծ հետաքրքրություն է առաջացրել սոցցանցերում, տեղեկացնում է The Hill-ը: Լրագրողները նշում են, որ Քլինթոննն ուշադրություն չի դարձրել միջատին եւ շարունակել Է խոսել:

 

Ճանճի հետ կապված միջադեպը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք Է տվել Twitter-ում եւ Facebook-ում՝ դառնալով հեռուստաբանավեճի արդյունքների շուրջ ամենաքննարկվող թեմաներից մեկը: Միջատի համար նույնիսկ մի քանի հատուկ հաշիվ են բացել Twitter-ում:

 

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը հոկտեմբերի 9-ին տեղի Է ունեցել Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանում: CNN-ի եւ ORC ընկերության կատարած բլից հարցման մասնակիցների կարծիքով՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շահել Է իր հակառակորդի' Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճը: Քլինթոնին հաղթող Է համարել 57 տոկոսը, Թրամփին՝ 34 տոկոսը: Հարցին՝ ինչպես ելույթ ունեցավ Թրամփը, 63 տոկոսը պատասխանել Է՝ ավելի լավ, քան անցած բանավեճում, 21 տոկոսը՝ ավելի վատ, 15 տոկոսը՝ նախորդի պես:

 

Հարցումն անցկացվել Է 537 մասնակիցների շրջանում:

 

Մինչդեռ Թրամփի շտաբը հայտարարել Է իր առաջնորդի հաղթանակի մասին: «Շնորհավորում եմ իմ գործընկերոջը բանավեճում տարած մեծ հաղթանակի կապակցությամբ»,- Twitter-ում գրել Է Մայք Փենսը, որը Թրամփի կողմից առաջադրվել Է որպես փոխնախագահի թեկնածու:

 

Իր հերթին Քլինթոնի շտաբը Twitter-ում գրել Է. «Հիլարին հաղթեց այսօր երեկոյան», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

Oh to be a fly on Hillary Clinton's forehead right now...