Ադրբեջանի հանրապետությունում ավելացել են հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց թիվը: Նրանցից մեծամասնությունը 25-30 տարեկան տղաներ են: Տղամարդկանց շրջանում այդ թիվը աճել է 30-40 %-ով: Այս մասին հայտնել է Հոգեբանական առողջության կենտրոնի տնօրենի տեղակալ Ռուստամ Սալայովը:
Նրա խոսքերով երիտասարդները ստրես են տանում իրենց խնդիրների պատճառով: Վերջին շրջանում երկրում առաջացած կրիզիսից հետո հոգեկան խնդիրներով երիտասարդների թիվը սկսեց աճել: Միայն վերջին 2 ամսվա ընթացքում 1000 հիվանդ գրանցել է կրկնակի այցելություն այդ կենտրոն:
Իսկ քանի որ հիվանդների մեծ մասը երիտասարադ տղաներ են, հնարավոր է նաև ստրեսների պատճառը լինի նաև վերջին շրջանում սահմանային լարված դեպքերը: Հնարավոր է , որ հիվանդներից շատերի մոտ այդ խնդիրը առաջացած լինի ապրիլ ամսից և դրան հաջորդող ամիսների լարված վիճակից:

 

Աշոտ Ասատրյան