«Ջամբո» պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի ընկերներ, ոչինչ չի կարող կոտրել մի մարդու, ով հարուստ է իր ընկերներով։ Ես և եղբայրս տանզանական բանտում 7 ամսվա հարկադիր «արձակուրդից» հետո հասկացանք, որ երկրի բյուջեն կարիք ուներ 220 դոլարի, որը ես վճարել եմ որպես տուգանք՝ ներգաղթի կանոնները խախտելու համար, քանի որ այնտեղ գնել եմ աֆրիկական տարատեսակ ատրիբուտներ Jambo պարկի համար։
Ինչպես հետո պարզվեց, եղբայրս, իշխանությունների մարդասիրական նկատառումների պատճառով, այսքան ժամանակ եղել է բանտում, որպեսզի ես կարողանամ ինչ-որ մեկի հետ բլոտ խաղալ։ Նրանից անգամ նեղություն չեն կրել տուգանք խնդրել, ուղղակի ասել են՝ վերջ ընկերներ, պարտվել եք ու վերջ։
Մենք անչափ շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեր այս «արձակուրդի» ընթացքում մեր կողքին են եղել, աջակցել են։ Մարդկանց, ովքեր տարբեր ճանապարհներով փորձում էին մեր «արձակուրդը» Տանզանիայում 30 տարի դարձնել և մեզ հագցնել կալանավորի այս նարնջագույն համազգեստը, այդպես էլ չհաջողվեց։ Բժիշկ Այբոլիտը ճիշտ էր, երբ մանկուց մենք լսում էինք՝ «երեխաներ, մի գնացեք Աֆրիկա զբոսնելու»։
Ինչ կարող եմ ավելացնել։ Անկեղծ ասած, ես կնախընտրեի դատապարտվել 30 տարով Տանզանիայում, քան տեսնել, թե ինչ է կատարվել մեր բացակայության ժամանակ։ Եվս մեկ անգամ անչափ շնորհակալ եմ նրանց, ովքեր այս ընթացքում եղել են մեր կողքին, կարեկցել են ու աջակցել են։ Աստված ձեզ և ձեր հարազատներին երջանկություն պարգևի։