Երևանն այսօր նշում է իր հիմնադրման 2798–րդ տարեդարձը։
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության այս տարվա կարգախոսն է՝ «Երևան, արևի քաղաք»։ Տոնակատարությունն այս տարի ավելի համեստ և զուսպ է լինելու: Տոնակատարությունների բյուջեն 65 մլն դրամ է, նախորդ տարվա միջոցառումների համար հատկացված բյուջեի ուղիղ կեսը:
Այսօր միջոցառումները հիմնականում լինելու են Երևանի փոքր կենտրոնում և Էրեբունի վարչական շրջանում։ Միջոցառումներն սկսվելու են առավոտյան ժամը 10:00-ից, տևելու են մինչև 22:00-ն: Եթե նախկինում քաղաքի տոնը նշվում էր երկու օր, ապա այս տարի այն կնշվի մեկ օր։ Բացի այդ, չեն լինի Հանրապետության հրապարակի գալա համերգը, Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող բեմականացում միջոցառումը և ռետրո մեքենաների շքերթը:

 


Միջոցառումներն սկսվելու են ջրցան մեքենաների շքերթով, ավարտվելու են տոնական հրավառությամբ, ջազի հարթակ է լինելու, մարզական միջոցառումներ են լինելու, Երևանին կշնորհավորեն մարզերի մշակութային համույթները։ Հիմնական հարթակներն են Ազատության հրապարակը, Ազնավուրի հրապարակը և այլ հրապարակներ ու պուրակներ:

 

Վրեժ Հովսեփյան