Հայաստանից հումանիտար օգնությամբ շարասյունը ժամանել է Հալեպ: Այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը:

 

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար հոկտեմբերի 5-ին Երևանից Սիրիա էր մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը: Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»: