Ատամի «պտուտակահան»

Հիշու՞մ եք սովետական « Золотой ключик» իրիս-կոնֆետները, որոնք ատամներին կպնելով կարծես պոկում էին դրանք: Այս տարօրինակ բժշկական իրը նույն եղանակով է գործում: Լնդերի և բերանի խոռոչի հիգիենայի հասկացությունը միջնադարյան մարդու մոտ գրեթե բացակայում էր, այդ իսկ պատճառով հիվանդությունները շատ էին: Իսկ լուծումը միակն էր. ցավում է ատա՞մը, ուրեմն հանում ենք:Այս նպատակով 18-րդ դարում ստեղծվեց ատամի «պտուտակահանը», որի միջոցով ուղղակի բռնում էին ատամը և դուրս հանում: Զարմանալի չէ, որ այդ ժամանակներում մարդիկ հետաձգում էին ատամները բուժելը՝ մինչև վերջին՝ օրհասական վայրկյանը:

 

Լիտոլոմ

Այս փոքրիկ իրը՝ լիտոլոմ անվանմամբ, նախատեսված է երիկամների և միզուղիների քարերը հեռացնելու համար: Այս խնդիրը անցյալում տարածված է եղել աղքատների մոտ, որոնք հնարավորություն չեն ունեցել սննդակարգը կարգավորելու և նորմավորելու: Բժիշկը սրանով փորձել է հեռացնել քարերը, որոնք ավելի վաղ կարողացել է մոտեցնել ուղիղ աղու պատին: Նման վիրահատությունը տևել է մոտավորապես 5 րոպե:

 

«Մարզասարք»՝ ատամնաբույժների համար

Սա հատուկ ապարատ է, որն օգտագործվել է ատամնաբույժներին «վարժեցնելու» համար: Կարո՞ղ եք գուշակել, թե որտեղից են սրա վրայի ատամները վերցված: Իհարկե, դիակների վրայից: Մեր օրերում ատամնաբույժները նորից սրա նման ապարատներ և մանեկեններ են օգտագործում, բայց արդեն արհեստական մասերով իհարկե: