Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
Երբ տղամարդը (վերապահումով այս բառը) տեսնում է, որ դիմացի մեքենայի ղեկին կին է ու ամեն գնով փորձում է վազանցել, իսկ հետո հատուկ դանդաղ վարելով ու կտրուկ արգելակելով իբր կնոջը ստիպել վախենալ...
Նմանների վարորդական իրավունքը պիտի ՃՈ բուֆետի սառնարանի ոտքի տակ լինի...
Սարյան փողոց, որտեղ առնվազն երեք անցում է, քանի որ երեք դպրոց կա... Իմ դիմացի Ֆորդը զիջող էր, անընդհատ արգելակող, ինչը ինձ էլ էր նյարդայնացնում, բայց պետք էր համբերատար լինել:
Սակայն իմ հետևից եկող Ժիգուլին այդպես չկարծեց: Բավական չէ, որ ինձ էր ձայնային ազդանշան տալիս, արգելված վազանց արեց, իսկ հետո ինձանից էր մուռ հանում' հատուկ ոտքը դնելով արգելակի վրա ու խոչընդոտելով ինձ:
Սա տարրական խուլիգանություն է: Եթե մեքենայիս մեջ երեխա չլիներ, շատ վատ էր վերջանալու...
Հրավիրում էմ Արմեն Խաչատրյան ի ուշադրությունը ... Հավատացեք, սա շատ տիպիկ իրավիճակ է, երբ սաղմի շրջանում տղամարդու ձևավորումը կանգ առածները ղեկին կին են տեսնում...
Հ/Գ. տեսանյութի ամիս ամսաթիվը սխալ է: Տեղի է ունեցել այսօր, 15:30 սահմաններում: