Թուրքիայի նախագահ Էրդողանն օրեր առաջ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ խիստ քննադատության ենթարկեց Լոզանի պայմանագիրն ու այն ստորագրողներին' դա անվանելով որպես «Թուրքիայի համար պարտություն»:
Ոչ պատահական այս հայտարարությունը, որում առաջին հայացքից խոսվում էր Էգեյան մի քանի կղզիների պատկանելության մասին, ամենևին էլ զուտ չէր սկսվում ու ավարտվում դրանով խորքային ու ենթատեքստային մակարդակում: Դրա նպատակն ավելի խորքային է, ինչը վերաբերում է թե երկրի ներսում որոշ արժեհամակարգային ու կարծրատիպային ընկալումների տրանսֆորմացիային, և թե Թուրքիայի քաղաքական վերնախավի «ներքին ու արտաքին մարտահրավերներին» նորովի ցուցաբերվող վարքագծով ու հեռահար հավակնություններով: Էրդողանը դրանով կրկին վերաշեշտադրեց Թուրքիայի տեսլականը' ներքին և արտաքին մակարդակներում և Լոզանի վերաբերյալ հայտարարությունն ուղղակի հանրային ընկալումները վերափոխելու, քննարկումներ առաջացնելու և հետագայում վերախմբագրելու ուղղությամբ արված լուրջ քայլ էր: Դա ուղղված էր և ներքին, և արտաքին թիրախներին:
Այս առումով հետաքրքիր դիտարկում է արել թուրք լրագրողներից մեկը, ըստ որի' Էրդողանի այդ ուղերձում թաքնված է նաև Մոսուլը և այդ հարցում Թուրքիայի «ստանձնելիք պատասխանատվությունը»...
Լևոն Հովսեփյան