Մեր հարևան Վրաստանում պաշտպանության նախարարը կին էր, նա գլխավորեց երկրի բանակը 2015 թվականի մայիսի 1-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը:

 

 

Թինա Խիդաշելին սովորել և ավարտել էր ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը, ինչպես նաև Կենտրոնական եվրոպական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Ստացել է միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Չունի ոչ մի զինվորական կրթություն , կյանքում չի ծառայել բանակում՝ հասկանալի պատճառներով, աշխատել է Վրաստանի խորհրդարանում, հետո Արժույթի միջազգային հիմնադրամում, գլխավորել է վրացական կառավարության մի շարք ծրագրեր և այլն:

 

 

Այս ամենից հետո 2015 թվականին նշանակվում է պաշտպանության նախարար և ղեկավարում է երկրի բանակը: Խոսքը մեր մեջ վատ չի ղեկավարում: Առաջին մարդը երևի ես եմ եղել, որ սրտովս չէր ՀՀ պաշտպանության նախարարի ոչ զինվորական լինելը, բայց ուսումնասիրելով բացի Վրաստանից նաև այլ երկրների պաշտպանության նախարարների կենսագրությունները, ովքեր ևս զինվորական չեն եղել, բայց շատ լավ պաշտպանության նախարարներ են աշխատել, հասկացա, որ բանակի զինվորը ու բանակի համար աշխատողը պետք է տարբերվեն իրարից: Զինվոր է Մովսես Հակոբյանը, իսկ աշխատողը՝ Վիգեն Սարգսյանը:

 

Թող հայկական բանակում փոփոխությունները լինեն միայն հանուն զինվորի:

 

Աշոտ Ասատրյան