Այսօր «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնին մասնակից համույթների մասնակիցները երգ ու պարով շրջել են Ստեփանակերտի փողոցներով:
«Առաջին անգամ «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը Արցախում է: Այս կերպ մենք մեր սերն ենք բերել Արցախին ու արցախցիներին, և այսօր ամբողջական Հայաստանն ենք ներկայացնելու մեր ազգագրական երգերով, պարերով ու տարազներով: Մենք պետք է պահենք մեր ազգային տեսակը, ոգին. ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ Արցախն ամուր է ու հարատև»,-նշել է փառատոնի պատասխանատու Արսեն Գրիգորյանը:
Արցախում փառատոնի իրականացմանն աջակցել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Մեծ բարերարի աջակցությամբ փառատոն էլ ավելի մեծ շուք է ստացել:
Ի դեպ պետք է նկատել, որ սա Գագիկ Ծառուկյանի կողմից աջակցություն ստացող բազմաթիվ մշակութային ծրագրերից մեկն է միայն:«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Արցախի Մշակությի նախարարության կողմից արժանացել է շնորհակալագրի, որը փախանցվել է հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանին: