«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Քանի որ երեկվա ընտրություները վերջին խոշոր ընտրություններն էին 2017թ. ապրիլինի տեղի ունենալիք ընտրություններից առաջ, և ժամանակագրորեն բավական մոտ են 17թ. ընտրություններին, հետևություններ անելը հեշտանում է: Երկու խոշոր քաղաքներում ՀՀԿ-ն հաղթեց միմիայն Ընտրական նոր օրենսգրքի նենգության միջոցով (որևէ տեղ 50+ ձայն չի հավաքել): Փշրվեց նաև կարծիքը, որ ՀՀԿ-ն անպարտ է: Օրինակ «Լուսավոր Հայաստան»-ի թիմը Edmon Marukyan-ի գլխավորությամբ էդ գծով մեծ գործ կատարեց, կեցցեք: Բայց Լուսավոր Հայաստանի ռեսուրսները կազմակերպված խմբեր և այլն, օրինակ Սիսիանում չաշխատեց, և իրենք 6000-ից 174 ստացան:

 

Մյուսներիս փոքրիկ հաջողությունները ևս ոչինչ են՝ 2017-ի ընդառաջ:

 

Ֆիքսենք նաև, որ ՏԻՄ-ընտրություններում բավական լավ է հանդես եկել նոր սերունդը, 40% հաղթողները եղել են 40-ից ցածր տարիքի անձինք:

 

Կա խնդիր՝ լայն շերտերի ներառմամբ ձևավորել գործընթաց, որը կունենա հստակ անելիք 17 թվականին:

 

Իսկ առողջ ուժերի մեկտեղումը կկոտրի ՀՀԿ-ին, անգամ նոր ընտրական օրենսգրքի խարդախությունների ֆոնի վրա: Ժամանակը քիչ է, գործերը շատ»: