Աշոտ Ասատրյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
Ցանկացած երկրում առողջապահության նախարարը պետք է գոնե մի քանի տարի , որպես բժիշկ աշխատած լինի, պաշտպանության նախարարը պետք է զինվոր եղած լինի: ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանը այդ պաշտոնին հասել էր խրամատներից: Լավ նախարար էր, թե վատ դա արդեն հարցի մյուս կողմն է, քանի որ ամեն մեկը յուրովի պատկերացում ունի լավի ու վատի մասին, քանի որ երկրում պաշտպանության նախարարի լավ ու վատ լինելուց ավելի շատ խոսում են բանակում չծառայած տղերքը ու տնային տնտեսուհիները, բայց դե ինչպես հայտնի է իդեալական ղեկավարներ չեն լինում՝ հատկապես Հայաստանում, բոլորն էլ ունեն իրենց լավ ու վատ կողմերը:
Այժմ ՀՀ պաշտպանության նախարարն է Վիգեն Սարգսյանը, չեմ ցանկանում հավատամ , որ ՀՀ ՊՆ-ում չկար մի սպա, ով արժանի կլիներ այս պաշտոնին: Նախարարությունում կան շատ խելացի ու ռազմական գործից հասկացող մի շարք սպաներ, որոնց մասին մենք չենք լսել, նրանք հարցազրույցներ չեն տվել ու ելույթներ չեն ունեցել, ուղղակի պարտաճանաչ իրենց պարտքն են կատարում ու հաստատ նրանք ավելի արժանի էին նախարարի պաշտոնին:
Հուսանք ՀՀ ԶՈւ նոր շտաբի պետ, պատերազմի խրամատներով անցած, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը կկարողանա Վիգեն Սարգսյանի հետ ավելի հզորացնի բանակը ու փոփոխությունները թող միայն ի օգուտ շարքային զինվորների լինեն , միևնույննա մենք՝ զորամասերի սահմաններից դուրս ապրողներս, միշտ ու բոլորից բողոքելու ենք: