Անկախ սեպտեմբերի 18-ի և հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների ընդհանուր արդյունքներից, մի բան արդեն ակնհայտ է ու պարզ: Քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությունը փոխում է պատկերը: Խաղաղ ճանապարհով վերջ է տրվում փաստացի միակուսակցական համակարգին:
Սա ավելի ակնհայտ կդառնա 2017թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, որի ընթացքում, համաձայն ՀՀ նոր Սահմանադրության, պայքարն առանց մեծամասնական տեղերի կընթանա բացառապես քաղաքական ուժերի միջև:

 

Ես լավատես եմ և արդեն նշմարում եմ դեպի դրականը փոփոխվող Հայաստանի ապագան:

 

Արթուր Եղիազարյան