Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:

 

Ընդունելությանը մասնակցած զինծառայողների մայրերը բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին: Բազմակողմանի քննարկումների ընթացքում նրանց հարցերին տրվել են սպառիչ մասնագիտական պատասխաններ. դիմումները փոխանցվել են ՊՆ համապատասխան օղակներին՝ բարձրաձայնված խնդիրները հնարավորինս լուծելու նպատակով: