Սյուզկա Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Հետաքրքիր լուրեր եմ ստանում էջմիածնի ընկերներիցս: էջմիածնում խոսաքցություններ կան, թե քաղաքապետի նախկին թեկնածու Թումանյան Արթուրը պատրաստվում է փախչել երկրից: Այս նպատակով նա ոչ միայն իր մեքենան (GX-18.000$) ու ջերմոցներն է վաճառել, այլ նաև տիկին Թումանյանին արդեն տեղավորել է եվրոպական երկրներից մեկում՝ Ֆրանսիայում կամ Գերմանիայում:

 

Խոսում են նաև, որ Իսակով փողոցում գտնվող երկու տները նույնպես վաճառվում են: Այս ամենը զարմանալի չէ՝ այդպես էլ պետք է լիներ, բայց Թումանյանը խոստովանել է, որ ինքը կրակել է էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի վրա: Հիմա հարց է առաջանում, թե ինչու մինչև հիմա նա կալանավորված չէ, այն դեպքում, երբ ամբողջ էջմիածինն է խոսում նրա գալիք փախուստի մասին: Գիտեմ, որ ոչ ոք մեղավոր չէ, մինչ չհրապարակվի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, բայց Թումանյանը կարծես չի ուզում համբերել մինչև դատը»։