Այս գիշեր ժամը 2-ի մոտ,ոստիկանական հագուստով 5 անհայտ անձինք ներխուժել են այս պահին Փարիզի նորաձևության շաբաթին մասնակցող ամերիկահայ հեռուստաաստղի բնակավայր՝ Փարիզի կենտրոնական Մադլեն թաղամասում։ Նրանք զենքով սպառնացել են պահակին,որն էլ ուղեկցել է դեպի Քարդաշյանի սենյակ։ Կապելով աստղի ոտքերն ու ձեռքերը և նրան փակելով լողասենյակում՝ գողացել են 2 հեռախոս, ինչպես նաև տասնյակ միլիոն դոլար արժողությամբ ոսկեղեն, մասնավորապես 4 միլիոն դոլարանոց մատանի, 6 միլիոն դոլարանող ոսկեղենի տուփ։


Այնուհետև հարձակվողները կարողացել են փախչել՝ հեծանիվներով։
Քիմը չի վիրավորվել սակայն գտնվում է շոկային վիճակում։ Նրա ամուսինը ՝ Քանյեն ընսհատել է Նյու-Յորքի համերգը և շտապ մեկնել Փարիզ։

 

Արման Ավագյան